Օրերս երգչուհի Լիլիթ Կարապետյանը Մհեր Բաղդասարյանի հյուրն էր։ Հաղորդավարի և երգչուհու հանդիպումն ընթացել է անկեղծ զրույցով, որի ընթացքում Լիլիթը հուզվել է և նույնիսկ մի քանի անգամ լաց եղել։

Երգչուհին խոսել է իր կյանքի մասին, կյանքում ունեցած կորուստների, դժվարությունների և անսահման մեծ կարոտի։

Լիլիթ Կարապետյանը խոսել է նաև Վազգեն Սարգսյանի մասին և իրենց հարաբերություններից որոշակի ուշագրավ մանրամասներ հայտնել։ Լիլիթը նշում է, որ ինքը երջանիկ է, որ Սպարապետի սիրելին է եղել։

Նա նշել է նաև, որ ինքն այն եզակի մարդն է եղել, ում Սպարապետն իսկապես սիրել է։ Հարցազրույցի այս հատվածը հանրության շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել։

Հարցազրույցին է անդրադարձել նաև Վազգեն Սարգսյանի բարեկամուհիներից մեկը, ով սոցտիրույթում մեկնաբանելով հարցազրույցը՝ գրել է․ «Լավ էլի Լիլիթ… վերջ տուր… ապրիր քո կյանքով և ավելորդ բաներ մի խոսիր»։