Վազգեն Մանուկյանը, չնայած որոշ խոչընդոտների, շարունակում է իր մարզային այցելությունները։Սյունեցիները, առիթը բաց չթողնելով, ներկայացնում են իրենց դժգոհությունները․մանրամասներ


Վազգեն Մանուկյանը, չնայած որոշ խոչընդոտների, շարունակում է իր մարզային այցելությունները: Չնայած այն հանգամանքին, որ նրան դժկամությամբ ընդունեցին գյումրեցիները՝ թույլ չտալով մտնել քաղաք, Վ. Մանուկյանն այնուամենայնիվ Գյումրիում իրականացրել է իր հանդիպումները:

Հերթական այցի շրջանակներում այսօր նա նախատեսել է հանդիպում ունենալ նաև Սյունիքի մարզում, սակայն, ինչպես պարզվում է, այս անգամ էլ սյունեցիներն են խոչընդոտում նրա մուտքը մարզ: Նրանք դարձյալ փակել են մարզ մտնող ճանապարհը:

Նրանք կանգնել են ճանապարհին և ստուգում են մարզ մտնող մեքենաները, որ բացառեն Վ. Մանուկյանի և նրա կողմնակիցների մուտքը մարզի տարածք: Նշենք, որ այստեղ են նաև ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Նրանք շփվում են ճանապարհը փակած սյունեցիների հետ:

Սյունեցիները, առիթը բաց չթողնելով, ներկայացնում են իրենց դժգոհությունները, հիշեցնում են ներկայիս ընդդիմության այն հայտարարությունները, որոնք վիրավորել են ժողովրդի կամարտահայտության դրսևորումները, անիմաստ են համարել պшտերազմ գնալը և այլն: Նրանք նշում են, որ ժողովուրդն ամենևին էլ չի պարտվել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!