Վա՜յ ինչ ղոչաղ աղջիկ ունեմ ես․ միայն տեսնեք ինչպես է Սիլվա Հակոբյանի դուստրը արդուկում քույրիկի հագուստները․ տեսանյութ


Սիլվա Հակոբյանն այս օրերին ամենաջերմ ընտանեկան մթնոլորտում է ապրում ու վայելում այդ օրերը։ Ինչպես հայտնի է՝ Սիլվան երկրորդ անգամ է մայրացել և երկրորդ դուստրն է ունեցել, ում շնորհել են Սառա անունը։

Երգչուհու հետևորդները հույս ունեն, որ երգչուհի մայրիկը ինչպես Միլայի դեպքում, այնպես էլ Սառայի դեպքում, չի խուսափի և հաճախ ցույց կտա փոքրիկի յուրաքանչյուր ձեռքբեում։

Միլային հանրությունն արդեն լավ է ճանաչում և փոքրիկն արդեն հազարավոր հետևորդներ ունի իր անձնական օգտահաշվում, որտեղ ծնողները ցույց են տալիս նրա առօրյան, ժամանցը, հանգիստը և այլն։

Այս անգամ Միլա Մանուկյան օգտահաշվում մի հոլովակ է հրապարակվել, որտեղ փոքրիկ Միլան արդուկում է քույրիկի հագուստները։

Կողքից կարելի է լսել Սիլվայի ձայնը, ով գովում է դստերը այդչափ մեծ օգնության համար։ Վարը կցված տեսանյութում կարող եք ականատես լինել, թե ինչպես է Միլան արդուկ անում։


Понравилась статья? Поделиться с друзьями: