Սև, թավշյա զգեստ․ Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել․ հղիութունը նրան անչափ շատ է սազում


Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում վայելում է կյանքի գեղեցիկ փուլերից մեկը։ Դերասանուհին սպասում է առաջնեկին։

Հղիությունը նրան չի խանգարում պահպանել ակտիվութունը և շարունակել ապրել կյանքի նույն ռիթմով, թեպետ Հասմիկը մի առիթով պատմել է, որ դժվարին օրեր եղել են, սակայն ամեն բան անցյալում է և մեծ անհամբերությամբ է սպասում փոքրիկի լույս աշխարհ գալուն։

Իսկ այժմ Հասմիկը գեղեցիկ ֆոտոշարքով է հանդես եկել և անմահացրել կյանքի գեղեցիկ ու երջանիկ պահերից մեկը՝ հղիությունը․ այն ամիսներ անց կդառնա հիշողություն։

Նոր ֆոտոշարքի համար դերասանուհին ընտրել է սև, թավշյա զգեստ, որն անչափ սազում էր նրան և ընդգծում գեղեցկությունը։ Դերասանուհին ֆոտոշարքից սիրով ներկայացրել է ոչ միայն լուսանկարներ, այլ նաև հոլովակ։

Հղիությունը նրան շատ է սազում և նոր կարգավիճակով նա է՛լ ավելի գեղեցիկ է։ Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու ուշագրավ հրապարակումը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!