«Սևան են գնում, Սոչի են գնում, Քոբուլետի են գնում, մեզանից ո՞վ ա գնում հանգստանում․․․»․ գյուղի կնոջ կյանքը․ տեսանյութ


Ամռանը շատերն են սպասում, քանի որ դա հանգստի ժամանակաշրջանն է, վայելու և առօրյայից կտրվելու շրջան։ Սակայն այս նույն կարծիքին չէ գյուղի կինը։ Ներկայացնում ենք մի կնոջ՝ Սուսաննա Մանությանի կյանքը։

Սուսաննան Ավարանց գյուղի բնկաչուհի ՝։ Մի սովորական կին, որ եթե ծնվեր քաղաքում կամ այլ հանգամանքներում տեղափոխվեր ու բնակություն հաստատեր քաղաքում, բոլորովի այլ կյանքով կապրեր։

Միգուցե և եղել են նախադրյալներ տեղափոխվելու համար, սակայն վերջինս ընտրել է գյուղի կյանքը։ «Գյուղի կնոջ կյանքը ծանր է»,- բահը ձեռքին, կկոցած աչքերով պատմում է Սուսաննան։

Վաղ առավոտյան՝ ժամը հինգին, արթնանում է, կով կթում և մինչև ժամը  23-ը աշխատում է։ Հանգստի կարիք ունեցող, վատառողջ կինը հավելում է․ «Քաղաքացին ա գնում հանգստանում․ Սևան են գնում, Սոչի են գնում, Քոբուլետի են գնում։ Մեզանից ո՞վ ա գնում հանգստանում՝ ոչ մեկ։ Մենակ աշխատում ենք»։

Սուսաննայի գյուղի առօրյային մանրամասնորեն կարող եք ծանոթանալ վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: