Սևակ Ամրոյանը և կինը՝ Քրիստինան, շատ կարճ ժամանակամիջոցում որպես զույգ անմիջապես սիրվեցին հանրության կողմից։

Նրանց համացանցային տիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից լինում նրանց առօրյայում տեղ գտած ուշագրավ իրադարձություններին։ Քրիստինան էլ իր հերթին սիրով ներկայացնում է իրենց հետաքրքրական առօրյան, ճամփորդությունները և այլն։ Այս անգամ սիրված երգչի կինը ցույց է տվել, թե ինչպիսի անակնկալ է պատրաստել ամուսնու համար։

Մոմեր, վարդի թերթիկներով զարդարված ուղի։ Քրիստինան, սակայն, չի հայտնել, թե անակնկալն ինչ առիթով է։ Սևակի կինը վերջերս հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ նուրբ հարցեր են եղել։

Օրինակ՝ օգտատեերից մեկը գրել էր, որ սիրում է Սևակին ինչպես երգչի, այնպես էլ տղամարդու, ինչին Քրիստինան պատասխանել էր՝ հետո՞։

Ուշագրավ հարց ու պատասխանից ևս մի քանի հետաքրքրական հարցեր և այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։