Երեկ օրվա երկրորդ կեսից Հայաստանի և Արցախի հանրության շրջանում լուրջ անհանգստություններ սկսեցին տարածվել։

Դրանք առաջ եկան այն բանից հետո, երբ արցախյան պաշտոնական տեղեկատվությունը հայտնեց, որ Արցախի սահմանային գոտում որոշակի լարվածություն կա։ Թշնամին հերթական սադրանքին է դիմել և կասեցվել է։

Սակայն անհանգստությունները գնալով աճում էին, որն արդեն խուճապի էր վերածվում։ Լրատվականները սկսեցին տեղեկատվություննարագորեն տարածել։ Ահա այս իրավիճակին է անդրադարձել քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշում է, որ լրատվականները ճիշտ ու բարեխիղճ չեն աշխատում։ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Այսօր զինվորի ծնողին ու հասարակությանը մեդիատեռորի ենթարկած կայքերի խմբագիրները տուն կգնան ու կասեն՝ բալես, պապան/մաման եկան աշխատանքից, քեզ հալալ քրտինքով աշխատած կոնֆետ ենք բերել…

Իշխանությունն էլ կարձանագրի, որ ապազգային, սրիկա մարդիկ հերթական անգամ հալածեցին խեղճ հասարակությանը, ու այդպես էլ մենք չենք կարողանա վստահ լինել, որ հաջորդ անգամ այս այլանդակությունը չի կրկնվի…»։