«Սրանք գնում են Կիև գրավելու, և ճանապարհին բենզին ու սոլյառկան ա պրծնում․․․ ո՞նց, չէ՝ ոոոոո՞նց»․ Տիգրան Խզմալյան


Օրերս ԱՄՆ արբանյակների կողմից արված լուսանկարը մեծ տարածում գտավ համացանցային հարթակներում։ Լուսանկարում ռուսական զինտեխնիկայի անվերջանլի շարասյան պատկեր է, որն, ի դեպ, շատերի մոտ խուճապ էր առաջացրել։

Օրեր շարունակ Արևմուտքի  լրատվամիջոցները, փորձագետները շարունակ քննարկում, վերլուծում և փորձում են հասկանալ ինչո՞ւ համապատասխան տեսանյութում, որը հասանելի է միայն  արևմտյան փորձագետներին, ռուսական զինտեխնիկայի շարասյունը տեղից չի շարժվում։

Այս մասին Տիգրան Խզմալյանը տվել է յուրօրինակ պատասխան, որն այնքան անիրական է թվացել, որ առաջ է բերել շատերի ծիխաղը։

Այն, հիրավի, զավեշտալի է հնչում։ Նա գրել է․ «Արեւմտյան ԶԼՄ-ները մեկ օր շարունակ ռազմական փորձագետներով քննարկում էին Կիևի մատույցներում 60 կմ երկարությամբ կանգնած ռսական ռազմական շարասյունը, փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ այն չի շարժվում:

Պատճառը կարող է հասկանալ միայն ԽՍՀՄ-ում ծնված և Ռսաստանում ապրած մարդը՝ վառելիք չկա: Այսինքն սրանք գնում են Կիև գրավելու, և ճանապարհին բենզին ու սոլյառկան ա պրծնում: Ո՞նց, չէ՝ ոոոոո՞նց: Դե ծախել-գողացել են, էլի, վաաաայ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: