Ստեղծվել է կորոնավիրուսը բուժող հեղափոխական դեղամիջոց


Աշխարհը շարունակում է պատել կորոնավիրուսյան ախտը՝ իր ճիրաններում պահելով ողջ մարդկությունը։ Գիտնականները շարունակաբար փրկություն են փնտրում՝ ստեղծելով նորանոր դեղամիջոցներ։

Չիլիի Կոնսեպսիոն քաղաքում նոր դեղամիջոց են ստեղծել՝ ինտերֆերոններ, այսինքն վիրուսին ի պատասխան օրգանիզմում ստեղծվող սպտակուցների հիման վրա։ Հիմա գիտնականներն ամեն ինչ անում են, որպեսզի նրանց թույլտրվի փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա։

Մասնագետներից մեկը, որն աշխատել է դեղամիջոցի ստեղծման վրա, Խորխե Տոլեդոն նշել է՝ օրգանիզմի՝ ինտերֆերոմեններով նախօրոք հարստացնելու միջոցով, երբ վիրուսը հայտնվի, ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա մեծ չի լինի։

Սա իրապես կարող է նվազեցնել վտանգավոր ազդեցությունը, որը մահվան է հանգեցնում, ուստի անչափ դրական է այս բջիջների՝ օրգանիզմ ներթափանցելը։

Նշենք՝ Չիլիում քովիդային վիճակը լավ չէ․ այն վեցերորդ տեղն է զբաղեցնում վարակվածությամբ։ Երկրում ավելի քան երեք հարյուր վարակված կա, մահացել է յոթ հազար հարյուր ութսունվեց մարդ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!