Ստեղծվել են օծված «Հիսուսի մարզակոշիկներ»


Նյու Յորքում ստեղծել են «Հիսուսի մարզակոշիկներ»՝ Nike Air Max 97 մարզակոշիկների հիման վրա։ Սահմանափակ քանակությամբ հավաքածուն ներկայացրել է MSCHF ընկերությունը։ Մոդելների գեղեցկությամբ և տարբեր լուծումներով զարմացնել դիզայներները սովոր են, բայց նոր մոդելի առանձնահատկությունն այն է, որ այն սուրբ է։ Մարզակոշիկի տակացուի մեջ սուրբ ջուր է՝ Հորդանան գետից, որն առանձին օծվել է քահանայի կողմից։ Ներսից մարզակոշիկները կարմիր են՝ Հռոմի Պապի կոշիկների պես, իսկ քուղերը զարդարված է եկեղեցական խաչով, կողքից էլ Մաթևոսի սաղմոսի մի հատված է։ Մարզակոշիկների տուփի վրա հրեշտակներ են պատկերված և Հռոմի Պապի կնիքի ոճով կնիք։

«Հիսուսի մարզակոշիկներն» արժեն 3 հազար դոլար, սակայն ողջ հավաքածուն՝ 20 հատը, արդեն վաճառվել է մի քանի րոպեների ընթացքում։ Մարզակոշիկների դիզայներները չեն ակնկալել, որ նման պահանջարկ կունենան մարզակոշիկները՝ նշելով, որ փորձ են կատարել՝ սպառողների ճաշակը բացահայտելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!