Սպիտակցի Հայկոն պատմել է, թե ինչու է լուսանկարվել թուրք երիտասարդի հետ․ տեսանյութ


Հայկ Ղևոնդյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես Սպիտակցի Հայկո, տեսաուղերձով  է հանդես եկել, որտեղ երգիչը իր վրդովմունքն է հայտնել։ Բանն այն է, որ համացանցում հին լուսանկար է սկսվել շրջանառվել, որտեղ երգիչը ազգությամբ թուրք մի երիտասարդի հետ է։

Լուսանկարը սուր քննադատության է ենթարկվել։ Այն համացանցային տարբեր հարթակներում բացասական մեկնաբանություններով է ողողվել։ Որոշ օգտատերեր անգամ անձնական վիրավորանքներ են հասցրել երգչի հասցեին։

Հայկոն բացատրել է, որ ինքը երգիչ է և իրեն կարող են սիրել աշխարհի տարբեր անկյուններում՝ անկախ ազգությունից։ Երգիչը տեսանյութում պատմում է, որ տարիներ առաջ Հունաստանից մեկնել է Թուրքիա, որպեսզի այնտեղից վերադառնա Հայաստան։

Թուրքիայի մաքսատանը երիտասարդը ճանաչել  է երգչին և խնդրել լուսանկարվել։ Երգիչը չէր կարող մերժել նրան և պատճառ էլ չկար մերժելու։

Ինչպես հայտնի է՝ շատ երկրներում Սպիտակցի Հայկոն մեծ ճանաչում սկսեց ձեռք բերել իր «Մի գնա» երգի պրեմիերայից հետո։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: