Հայկ Ղևոնդյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես Սպիտակցի Հայկո, երկրպագուների մեծ բանակ ունի։

Նա այն երգիչներից է, ում երգացանկում կարելի է գտնել երաժշտություն ցանկացած առիթի համար։ Հայկոյին սիրում, գանահատում և լսում են շատերը։ Երգիչը որոշակի ակտիվություն ունի նաև համացանցային իր հարթակում։

Այս անգամ նա հանրայնացրել է ընտանեկան լուսանկար, որտեղ ընտանիքի հետ է։ Լուսանկարում պատկերված են երգչի կինը, դուստրը և որդին։ Հրապարակումը երգիչը կատարել է երեխաների ծննդյան առիթով։

Նա կից գրել է․ «Happy birthday Sօfi and Hrach, իմ բալեք»։ Փոքրիկ ժամանակ անց նա ևս մեկ հրապարակում կատարեց, որտեղ հանդես եկավ դստեր և կնոջ հետ։ Լուսանկարներում անմիջապես նկատելի է դառնում Սոֆին, ով բավականին մեծացել է և ասես գեղեցկուհի լինի։

Շնորհավորում ենք երգչին զավակների ծննդյան առիթով և ամենայն բարիք մաղթում նրանց։ Իսկ լուսանկարները կարող եք տեսնել նյութին կից։