Սպարապետ Վազգեն Սարգսյանն անմահացավ, ավաղ, չունենանալով կին և երեխաներ․Ո՞վ է սպարապետ Վազգեն Սարգսյանի «որդին»


Սպարապետ Վազգեն Սարգսյանն անմահացավ, ավաղ, չունենանալով կին և երեխաներ:  Գուցե, նրա զավակներն էլ իր նման լինեին հոգով անկոտրում, չընկրկող: Վազգեն Սարգսյանի  չլրացվող բացը նրա ծնողների համար փորձում է լրացնել սպարապետի եղբոր որդին՝ Կառլեն Սարգսյանը, ով զարմանալիորեն արտաքնապես կարծես իսկապես հորեղբոր՝ Վազգեն Սարգսյանի որդին լինի:

Երբ 1989 թ.-ին ծնվել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի որդին, Վազգեն Սարգսյանը կեսկատակ ասել է. «Նա իմ որդին է, գնացեք ձեր համար ուրիշ երեխա բերեք»:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Կառլեն Սարգսյանը պատմել է, թե ինչքան  հոգատար է եղել հորեղբայրը իր նկատմամբ, երբեմն ծնողից ավելի:Ի դեպ, Կառլեն Սարգսյանն այն երեխան է, որ Վազգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջինն էր նստեցրել իր աթոռին:

Կառլեն Սարգսյանը մինչև այժմ էլ զգում է հորեղբոր աջակցությունը: Նրա մեջ փոքրուց տպավորված է եղել, որ Վազգեն Սարգսյանը իր և ընտանիքի թիկունքին է միշտ, չափահաս դառնալուց հետո հորեղբոր դիմանկարն է դաջել իր թիկունքին:

Կառլեն Սարգսյանը սովորել է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած է, ունի երեխաներ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!