Սուրմալուի ողբերգության զոհերից մեկին՝ Վաչե Եղոյանին, արդեն անդրադարձել էինք և մեր ընթերցողին ներկայացրել Վաչեի մասին որոշ մանրամասներ։

Ինչպես արդեն հայտնի է՝ Վաչեն պատերազմի մասնակից է եղել։ Նա կենդանի հերոս էր, ով ապրում ու արարում էր մեր կողքին։ Բայց նա Աստծուն էր պետք։

Տղան աշխատավայրում էր․․․ ու ավարտվեց նրա կյանքը։ Նրա մասին մտերիմները պատմում են, թե որքան խելացի, հասուն, կատակասեր երիտասարդ էր։ Պայթյունի պահին Վաչեն շտապ զանգահարել է եղբորը, ով նունպես առևտրի կենտրոնում է եղել և հորդորել արագ փախչել։

«Վաչե՛, մեկ է սպասում եմ լուրի, որ գրելու են՝ ողջ ես ։ Իսկ տողերդ՝ նվիրած մայրիկիդ, սիրտս են մաշում․․․ ապագադ մնաց հեռվում․․․ Ասում են պայթյունի պահին եղբորդ ես զանգել, որ փախնի, իսկ դո՞ւ․․․» — գրել է Անի Ավետիսյան անունով օգտատերը։

Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։