Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ ցույց է տվել որդու դեմքը․ փոքրիկը ժառանգել է մայրիկի կապույտ աչքերը


Դերասաններ Սոֆյա Պողոսյանին և Աշոտ Տեր-Մաթևոսյանին 2021-ը տվեց լավագույնը․ նրանք որդի ունեցան։ Այս առիթով նրանք հրապարակումներ կատարել էին, սակայն փոքրիկի դեմքը ցույց չեն տվել։

Դերասանների գրառումներից և տարաբնույթ հրապարակումներից կարելի էր տեսնել նրանց անսահման երջանկությունը որդու ծննդյան առիթով։ Նրանց կյանքն առավել լեցուն է դարձել և գունավորվել։

Ծնողի կարգավիճակը նրանց անչափ դուր է գալիս և առիթը բաց չեն  թողնում իրենց որդուն սեր նվիրել, գրկել, շոյել, համբուրել և պարզապես վայելել նրան։

Ամանորն արդեն համալրված ընտանիքով նշելը մեծ երջանկություն է։ Դերասանուհին այդ առիթով հանրայնացրել է ընտանեկան տոնական լուսանկար, որտեղ առաջին անգամ ցույց է տվել որդուն։ Փոքրիկը կապույտ աչքեր ունի ինչպես գեղեցկուհի մայրիկը։

Լուսանկարին կից Սոֆյան գրել է․ «Առաջին Նոր Տարին մեր կյանքի հրաշքի հետ։ Թո՜ղ եկող տարում բոլորի տներում միայն սեր և համերաշխություն լինի։

Մեր ընտանիքից բոլորիդ դրական լիցքեր և ջերմություն ենք ուղարկում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: