Ինչպես արդեն տեղեկացրել էինք լույս աշխարհ է եկել Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի առաջնեկը։ Նրանց բալիկը ծնվել է օգոստոսի տասնութին։

Բարի լուրը տեղեկացրել էր Սոֆյայի քույրիկը՝ Մայա Պողոսյանը։ Նա համացանցային հարթակում ուրախությամբ գրառել էր, որ վերջապես մորաքույր է դարձել։ Փոքրիկի ծնունդը անասելի երջանկություն է պարգևել ընտանիքին և բոլոր հարազատներին։

Ժամեր անց Սոֆյան իր սոցհարթակում անչափ զգացմունքային և նուրբ լուսանկար է հանրայնացրել լույս աշխարհ եկած բալիկի հետ։ Նա երեխայի դեմքը ցույց չի տվել։

Լուսանկարում մանկիկը իր նուրբ ու քնքուշ մատներով ասես բռնել է մայրիկի մատը՝ իրեն զգալով պաշտպանված։ Լուսանկարին երջանիկ մայրիկը գրառում է կցել․ « Բարի գալուստ, մեր հրեշտակ 18/08/21թ»։

Լուսանկարի մեկնաբանությունների հատվածը դերասանուհու երկրպագուները ողողել են ջերմ գրառումներով, էմոջիներով և բարեմաղթանքներով ու հայտնել իրենց անկեղծ ուրախությունը բալիկի ծննդյան առիթով և կիսել սիրելի դերասանուհու երջանկությունը։