Հղիությունը կնոջ համար ի վերուստ տրված առաքելություն է ու մեծ երջանկություն։ Այդ ընթացքում կինը յուրահատուկ գեղեցկությամբ է օժտված։

Հատկապես հետաքրքրական է հետևել հանրային ճանաչում ունեցող կանանց հղիության ընթացքը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ամուսնացած է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ, սպասում են իրեն առաջնեկին։

Զույգն ամուսնացած է 2019 թվականից, սակայն նրանք միասին էին ապրում ավելի վաղ։ Մեկ ամիս առաջ երջանիկ զույգը հայտնեց բարի լուրը։

Դերասանուհին ինսթագրամյան հարթակի «պատմություններ» բաժնում հարցուպատասխան ձևաչափով շփվել է իր երկրպագուների հետ և պատասխանել մի քանի հետաքրքրական հարցերի։ Պարզվում է Սոֆյան հղիության ընթացքում վարակվել էր կորոնավիրուսով։

Հարցերից մեկին նա պատասխանել է, որ ծանր չի տարել և հորդորել է լսել բժշկի խորհուրդներին, վստահել և հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նաև նշել է, որ գտնվում է հղիության 7-րդ ամսում։ Օգտատերերը դերասանուհուց հետաքրքրվել են նաև նրա քաշից, սակայն Սոֆյան խնդրել է այդ հարցը տալ չորս ամսից։