Սոֆի Դևոյանը ցանկանում է քթի վիրահատություն կատարել, սակայն տատնվում է՝ կատարե՞լ, թե ոչ


Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է տատիկի գործը։ Նա հրաշալի պարուհի է և արդեն այդ ուղղությամբ աշխատանքային բուռն գործունեություն ունի։

Երիտասարդ պարուհին համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և ունի բավականաչափ լսարան։ Նա իր հետևորդների հետ ակտիվ շփման մեջ է։ Հաճախակի է կազմակերպում հարցուպատասխան նրանց հետ, որտեղ հնչեցնում է անկեղծ պատասխաններ։

Օրերս Սոֆին հանրայնացրել էր իր օրվա գրաֆիկը, որտեղ նրա ուշադիր երկրպագուները նկատել են, որ պարուհին նաև այց ունի ռինոպլաստիկայի մասնագետի մոտ։

Երբ հարց են ուղղել քթի վիրահատության մտադրության մասին, պարուհին պատասխանել է, որ մտադրություն ունի վիրահատել քիթը։ Սոֆիի երկրպագուները նկատել են, որ պարուհին փոքր և գեղեցիկ քիթ ունի և որ ամենևին վիրահատության կարիք չկա։

Սոֆի Դևոյանը պատասխանել է, որ ոսկրային խնդիր ունի և ցանկանում է շտկել այն, սակայն դեռ հստակ որոշում չի կայացրել։ Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե մտադրություն ունի՞ ամուսնանալու։

Պարուհին պատասխանել է․ «Սպասեք, նենց խառն ենք, լիքը գործ կա անելու։ Կամուսնանամ էլի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: