Սոֆին լուսանկարին գրառում է կցել, որտեղ անդրադարձել է հայի ուժեղ տեսակին և հավատքին


Երգչուհի Սոֆի Մխեյանը ինսթագրամյան իր օգտահաշվում լուսանկար է հանրայնացրել, որից գարնան շունչ է ճառագում։ Սոֆին լուսանկարին գրառում է կցել, որտեղ անդրադարձել է հայի ուժեղ տեսակին և հավատքին։

Նա մասնավորապես գրել է․ «Մեզ հարվածում են, մենք թևածում ենք, Ցավից ավելի վեր, թևերը պարզած…

Մեզ հարվածում են, մենք թևածում ենք,նորից ենք դառնում Սեր , Աղոթք առ Աստված …»։

Երգչուհու հրապարակումը մեկնաբանել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա գրել է․ «Թևածիր սիրուն ջան, թռիչքդ անխափան թող լինի…նոր երգիդ եմ անհամբեր սպասում , իմ պայծառ Սոֆիկո»։

Նազենիի մեկնաբանությանը Սոֆին պատասխանել է․ «շուտովվվվ»։ Հիշեցնենք, որ Սոֆին և Նազենին մտերիմ ընկերուհիներ են և հանրությունը հաճախ է նրանց տեսնում միասին տարաբնույթ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ընկերուհիները հանրայնացնում էին համատեղ լուսանկարներ։

Սոֆի Մխեյանն ավելի վաղ իր հետևորդների հետ կիսվել էր ևս մեկ լուսանկարով, որին կցել էր գրառում․ «Արև ջան խնդրում եմ արի ՜ ու էլ մի գնա,տաքացրու մարդկանց հոգիները,սեր,ջերմություն ու բարություն բեր բոլորիս․․․ պայմանավորվեցինք արև ջան՞»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!