«Սուքիասյանին հարցրեք՝ ծննդյանս օրը Ալեն Սիմոնյանին նվերով ուղարկե՞լ է подъезд-իս մոտ»․ Արմեն Աշոտյան․ տեսանյութ


Ինչպես որ տեղեկացրել էր հենց ինքը՝ Աշոտյանը, այսօր ասուլիսով է հանդես եկել։

Աշոտյանը եղել է Անժելա Թովմասյանի հյուրը և խոսել տարաբնույթ հարցերի և երկրում եղած խնդիրների շուրջ։ Իր խոսքում անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի սկանդալային ելույթին՝ պատմել է տարիներ առաջ Սուքիասյանի հետ եղած հարաբերությունների և դրանց բնույթի մասին։

Աշոտյանը հորդորել է Սուքիասյանին հարցնել՝ արդյո՞ք ինքը դիմել է Սերժ Սարգսյանի անձնական բնույթի խնդրանքով։ Խնդրանք, որը այդ ժամանակ Աշոտյանի լիազորությունների տակ էր գտնվում։

Աշոտյանի խոսքով՝ Սուքիասյանին իր խնդրի վերաբերյալ օրենքի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել, որից հետո Սուքիասյանը շնորհակալ է եղել, հրավիրել է Աշոտյանին հացի, լավ նկար է նվիրել,  այնուհետև նշել է, որ Ալեն Սիմոնյանի միջոցով նվերներ է ուղարկել իրեն՝ վերնաշապիկ և փողկապ, որն ի դեպ Աշոտյանը չի հավանել և դրանք  վերանվիրել է։

Աշոտյանի աուլիսին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ վարը, իսկ վերոնշյալ հատվածը դիտեք 24-րդ րոպեից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!