«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների պարը․ Վաչեն 44-օրյա պատերազմի մասնակից էր․ տեսանյութ


Կյանքն այնքան անկախատեսելի է, որ այդ մասին խոապես սկսում ենք մտորել հարազատի, մտերիմի և առհասարակ  մարդու մահից հետո։

Երբեք չես կռահի, թե կյանքի թելը որ շրջափուլում կկտրվի։ Սուրմալուի ողբերգական դեպքը տասնվեց քաղաքացու կյանք խլեց։ Նրանք աշխատակիցներ էին, գնորդներ, ովքեր երբեք չէին էլ պատկերացնի, որ նման ողբերգության զոհ կդառնային։

Նրանք մեր հայրենակիցներն էին։ Նրանց ողբերգական մահը խոր ափսոսանք ու վիշտ բերեց բոլորին։ Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Սուրմալուի աշխատակիցներից երկուսն են։ Տեսանյութում երևում է, թե որքան ջերմ և ուրախ են անցկացնում աշխատանքային օրը։

Նրանք պարում են և այնքան երջանիկ են։ Պարող տղան Վաչագան Եղոյանն է, ում արդեն անդրադարձել ենք։ Նա պատերազմի մասնակից է, ով այդ օրերին իրեն դրսևորել է քաջ ու հայրենասեր հայորդի։

Տեսանյութը ներկայացնում ենք վարը, որն այնքան հուզիչ է։ Դրվագները մարդու սիրտը պատում են ափսոսանքով ու վշտով։


Понравилась статья? Поделиться с друзьями: