«Սուրեն Պապիկյանը դարձավ 98 տարեկան». նախարարի կինը լուսանկար է հրապարակել


Արմինե Մուրադյանը, ով հանդիսանում ՊՆ ղեկավարի կինը, ամիսներ առաջ է ամուսնացել։ Նա համացանցային իր հարթակում ընտանեկան լուսանկար է հանրայնացրել և որոշակի ուշադրություն գրավել ընտանիքի նկատմամբ։

Հրապարակումը նախարարի կինը կատարել է Մայիսի 9-ի կապակցությամբ։Հանրայնացված լուսանկարն ուշագրավ է, քանի որ լուսակարում են գտնվում Սուրեն Պապիկյան անուն ազգանունը կրող երկու անձ։

Բանն այն է, որ նախարար Սուրեն Պապիկյանը  կրում է պապի անուն ազգանունը։ Լուսանկարում ամուսինները պապիկի հետ են։

Պապիկն արդեն 98 տարեկան է։ Նա Մայիսի 9-ի հաղթանակը կերտողներից մեկն է և օրը ոչ միայն հաղթանակների կերտման օրն է, այլ նաև ավագ Սուրեն Պաիկյանի ծննդյան օրը։ Այսօր նախարարի պապիկը դրաձավ 98 տարեկան։

Արմինե Մուրադյանը լուսանկարին կից գրել է․ «Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանը դարձավ 98 տարեկան: Մեր հաղթանակները մեզ հետ ապրում են և պարտավորեցնում: Շնորհավոր եռատոն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: