Սուրենն ու Մագան միասին են… Միայն տեսեք՝ ինչ հրապարակում է արել բլոգերը․ տեսանյութ


Վերջերս շատ է քննարկվում Սուրեն Փահլևանյանի և բլոգեր Մագայի սիրավեպի մասին խոսակցությունները, բայց նրանցից և ոչ մեկն այդ մասին խոսել չի ցանկանում։

Այն, որ Մագան նոր սիրելի ունի, հետևորդները նկատել էին նրա հրապարակումներից։ Եվ ահա օրերս Մագան հերթական հրապարակումն էր կատարել, որտեղ փակել էր Սուրենի դեմքը, բայց դժվար չէր կռահելը՝ ծածկված դեմքով տղամարդը հենց Սուրեն Փահլևանյանն է, քանի որ հստակ նկատելի է նրա թևի դաջվածքը։

Վերջերս էլ նոր սիրահարված զույգը մասնակցել է հարսանյաց արարողության, որտեղ ստանձնել է գլխավոր դերակատարություն։

Սուրենը հարսանիքի քավորն է եղել, իսկ Մագան հանդես է եկել որպես քավորկին։ Հիշեցնենք՝ Սուրենը ամուսնացած է եղել Յանա Դաիելյանի հետ։ Նրանք վերջերս են ամուսնալուծվել։

Սուրենը և Յանա ունեն 1 դուստր։ Յանան մի առիթով նշել է, որ Սուրենի հետ լավ հարաբերությունները կարողացել են պահպանել։ Մանրամասները կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: