Զատկի տոնն այն տոներից է, որ սիրում ու տոնում է հայերը աշխարհի բոլոր կողմերում՝ անկախ հայրենիքից ունեցած հեռավորությունից։ Երեկվանից Զատկի առիթով բազմաթիվ շնորհավորական հրապարակումներ են հայտնվել համացանցային հարթակներում։

Լիլուն, որ Ամերիկայում է, մեկ անգամ չէ, որ իր սերն ու կարոտն է արտահայտել հայրենիքի նկատմամբ։ Նա տարբեր առիթներով խոստովանել է, որ մշտապես մտքով Հայաստանի հետ է։

Լիլուն հայրենակիցների Սուրբ Զատիկը որոշել է շնորհավորել ընտանեկան լուսանկարային կադրերով։ Լուսանկարներում Լիլուն և նրա փոքրիկ դստրիկը նույն՝ դեղին գունային երանգավորման մեջ են։

Ամերիկայից եկած հաջորդ շնորհավորական հրապարակումը Քիմ Քարդաշյանին է պատկանում։ Քիմը հրապարակել է իր լուսանկարը՝ հայրենակիցներին ուրախ Զատիկ մաղթելով։ Հատկանշական է, որ Քիմը լուսանկարներում ևս դեղին գունային երանգավորման մեջ է։

Քիմի հրապարակման ներքո շատերն են միացել շնորհավորական բարեմաղթանքին։ Արձանագրենք, որ հայուհին հերթական անգամ համացանցային հարթակում կարևորել է հայերի սիրելի տոներից մեկը։