Սուպերմարկետի տեսարանը հիացրել և միևնույն ժամանակ լռելու և ոչինչ չասելու աստիճանի ապշեցրել էր


Մի մարդ պատմում է, որ սուպերմարկետում մի տեսարանի էր հանդիպել, որն իրեն հիացրել և միևնույն ժամանակ լռելու և ոչինչ չասելու աստիճանի ապշեցրել էր։

Իսկ ոմանց մոտ  էլ այս պատմությունը ծիծաղ է առաջ բերում։  Սուպերմարկետի բաժիններից մեկում նրա դիմացով քայլում էր պապիկն իր  թոռան հետ։ Թոռնիկն անդադար լաց էր լինում, այնուհետև երեխայի լացը վերածվեց բղավոցների։ Դրան ի պատասխան պապը գլխով էր անում և հանդարտ ձայնով ասում. «Հանգիստ, Միշա՛ ջան, ուղղակի հանգստացիր»։

Փոքրիկն ասես նրան չէր լսում և սկսեց հիստերիայի մեջ ընկնել․ նա պառկել էր գետնին, ոտքերով հարվածում էր և ամբողջ ուժով գոռում։ Պապը միևնույնն է շարունակում էր  կրկնել. «Հանգի՛ստ, Միշա ջան։ Մենք միայն պետք է գնումներ անենք և վերադառնանք տուն։

Մի քիչ էլ դիմացիր»։ Երբ   հասան դրամարկղի մոտ, երեխան վերցրեց մի քանի կոնֆետներ և ճզմեց ձեռքի մեջ։ Պապը կրկին անխռով տոնով ասաց. «Հանգի՛ստ, Միշա, շուտով տանը կլինենք», ապա շրջվեց աշխատակցին և ավելացրեց. «Մի՛ անհանգստացեք, կներե՛ք, ես կվճարենք կոնֆետի համար»։

Երբ նրանք  դուրս եկան խանութից, այդ մարդը հետևեց նրանց, մոտեցավ պապին և ասաց․ «Գիտե՞ք, ես հիացած եմ, թե ինչպես դուք կարողացաք հանգստացնել Միշային, դա ուղղակի հոյակապ էր, դուք ծով համբերություն ունեք»։ Պապը տխուր նայեց ինձ և ասաց. «Երեխայի անունը Ալեքսանդր է, Միշան ես եմ»:


Понравилась статья? Поделиться с друзьями: