«Սոցիալական ցանցերում «դզած»՝ ֆոտոշոփ, էֆֆեկտներ, տատուաժ եւ այլն, լուսանկարների հրապարակումը, առանց այդ մասին մակագրման, անօրինական կհամարվեն»․ Լևոն Բարսեղյան


Լրագրող Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է հիմնականում քաղաքական վերլուծություններ և հայտնում այս կամ այն երևույթի վեաբերյալ տեսակետ, այս անգամ հետաքրքրական գրառում է կատարել, որտեղ խոսել է Նորվեգիայում շրջանառվող մի օրենքի մասին,

ըստ որի՝ վիրահատական և կոսմետիկ միջամտություններ կատարած անձիք լուսանկարներ, տեսանյութեր հանրայնացնելիս պարտավորվում են նշել այդ մասին, հակառակ դեպքում այն կհամարվի անօրիանական։

Լևոնը Բարսեղյանը մասնավորապես գրել է․ «Մինչ պռոշ էիք լցնում ու քիթ տաշում, Նորվեգիան որոշեց, որ վիրտուալ սոցիալական ցանցերում «դզած» (ֆոտոշոփ, էֆֆեկտներ, տատուաժ եւ այլն) լուսանկարների հրապարակումը, առանց այդ մասին մակագրման, անօրինական են: Պատժամիջոցների մասին չգիտեմ:

Բայց հիմանվորումը հետաքրքիր է. հիմնականում ջահելները նման նկարներին շատ տուրք տալով իրենց նույնականացնում են դզած ֆոտոների կերպարների հետ եւ հոգեբանական դիսանոնասի մեջ հայտնվում կյանքում, ինչը կարող է հոգեկան առողջությանը հարված հասցնել …Պաչում եմ»։

Լրագրողի հետևորդներն ու ընկերները մեկնաբանել են վերոնշյալ գրառումը և գոհունակություն հայտնել նման օրենքի համար՝ այն ճիշտ որոշում համարելով։


Понравилась статья? Поделиться с друзьями: