«Սովորենք սատարել միմյանց, չբամբասենք , լինենք լավատես․․․ ես խոստանում եմ․․․»․ Լիլիթ Մուրադյանը անչափ ոճային տեսքով նոր լուսանկարներ է հրապարակել


Լիլիթ Մուրադյանն այն հաղորդավարուհիներից է, ովքեր աշխատանքային գործունեությունից զատ ակտիվ շփումներ է հաստատում նաև համացանցում հետևորդների հետ։

Լիլիթը բավականաչափ ակտիվ է և իր կյանքում պատահած գրեթե յուրաքանչյուր իրադարձությամբ կիսվում է հետևորդների հետ։ Այսօր հաղորդավարուհին ոճային գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման  մեջ դիպուկ բարեմաղթանքներ հղել։

Նա մասնավորապես գրել է․ «Ամեն բան սկսում է մեր «ես»-ից, 2022 թ․ սկսենք սիրելով, հարգելով, գնահատելով 1-ին հերթին ինքներս մեզ, չմեծամտանանք, շարունակենք ինքնակրթվել, չնախանձենք, սովորենք ուրախանալ դիմացինի հաջողություններով, մոտիվացվենք, այլ ոչ չարախոսենք։

Սովորենք սատարել միմյանց, չբամբասենք , լինենք լավատես, ամուր, վստահ և ուժեղ։ Դառնանք օրինակելի առաջնորդ մեր զավակների համար և արժանի հետնորդ մեր ծնողների։

Շնորհակալ լինենք ամեն ապրած օրվա համար, գնահատենք մեր ունեցածը և չտրտնճանք չունեցածի համար, աղոթենք և հավատանք, որ ամեն բան Աստծո ձեռքերում է։ Ես խոստանում եմ, որ կփորձեմ տարին ապրել այլ արժեհամակարգ ձևավորելով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: