Սոն Ջանիբեկյանը, ով դերասանական գործունեությունից զատ նաև ակտիվ կարծիքներ է հայտնում քաղաքականության վերաբերյալ և մշտապես իր մտահոգությունները հայտնում հայրենիքի մասին, այս անգամ հերթական գրառմամբ է հանդես եկել։

Դերասանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիրներին Ֆրանսիաի հրապարակը վերջապես բացելու համար։

Նա նշել է, որ կառավարության կողմնակիցները պետք է հասկանան ընդդիմադիր ցուցարարներին, քանի որ ցույց անելու ոլորտում փորձ ունեն և մեծահոգություն ցուցաբերեն նրանց նկատմամբ, քանի որ նույն իրավիճակում ժամանակին իրենք էլ են եղել։

«Ներկա կառավարությանը սատարողները, երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ մենք էլ ենք եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալել և ընդունել է պետք, դա, ես ՝ որպես մի քանի լուսավոր ճամփա մթով անցած մարդ եմ ասում:

Հավատացեք ինձ : Հ.Գ Իհարկե ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու հարցում»,- մասնավորապես գրել է Սոս Ջանիբեկյանը։