Եվ որքան էլ Սոս Ջանիբեկյանի անվան շոիրջ ընթանում են քննադատությունները, դերասանը շարունակում իր աշխատանքը։ Նա Արցախի կողքին է և իր ուժերի ներածին չափով ամեն բան անում է, որպեսզի օգտակար լինի մեր երկրորդ հայրենիքին։

Նա համացանցային իր հարթակում ակիվ է և շատ հաճախ խոսում և ներկայացնում է իր տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ։ Դերասանն այս անգամ մի տեսանյութ է հանրայնացրել, որն արված է Արցախում «100 տուն Արցախում» հաղորդման շրջանակում։

Տեսանյութում Սոսը հանդիպում է մի քանի ամսական երեխայի, ում միանգամից «ճանաչում է» և հասկանում, որ անցյալ նկարահանումների ժամանակ փոքրիկը դեռ մայրիկի որովայնում էր։

Տեսայութին կից դերասանը ուշագրավ գրառում է կատարել։ Նա գրել է․ «Արցախում ԿՅԱՆՔԸ շարունակվում է:

Ցավալի պատերազմից հետո ամեն մի երեխայի լույս աշխարհ գալը մեծ ՀՈՒՅՍ է: Եղել ենք, կանք ու պիտի շատանանք»։ Տեսանյութը դիտեք վարը։