Սոչիի կրկեսում ելույթի ժամանակ առյուծը հարձակվել է մարզչի վրա․ տեսանյութ


Կրկես սիորւմ են հաճախել և ժամանակ անցկացնել ոչ միայն փոքրերը, այլև մեծահասակները։ Մեծահասակների ուղեկցությամբ փոքրերը սիրով հաժախում են կրկեսային ներկայացումների և ծանոթանում կենդանական աշխարհի հետ և զվարճանում նրանց ձեռք բերած կարողություններով, իսկ հաճախ էլ՝ զարմանում։

Եվ որքան էլ մասնագետները կենդանիների վարժեցման հարցում  անիրական թվացող արդյունքների են հասնում, երբեմն պատահում է այնպես, որ կենդանին ուղղակի չի ենթարկվում կամ նույնիսկ հարձակվում է հենց մարզչի վրա։

Նման դեպք օրերս գրանցվել է Սոչիում։ Մանեժում գտնել են երեք կենդանիներ՝ առյուծներ և երկու մարզիչներ։ Մարզիչները ամուսիններ են։

Հրահանգից հետո, երբ երկու առյուծները մանեժից դուրս էին գալիս, երրորդն  այդ պահին արագ հարձակվեց մարզչի վրա։

Մարզչին փրկել հաջողվել է կնոջը, ով այդ պահին առյուծին ետ է հրել։ Նա վնասվածքներ է ստացել և մեջքի վրա հստակ երևում են առյուծի մագիլների հետքերը։ Հարձակման պահը հստակորեն երևում է վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: