Սոնա Ռուբենյանի նոր սոցհարթակային հրապարակման միջոցով տեղեկանում ենք, որ երգչուհին Հայաստանում չէ։ Նա մեկնել է Մոսկվա։ Ընդ որում, նոր է մեկնել, և ընդամենը ժամեր է, ինչ Մոսկվայում է։

Երգչուհին իր նոր հրապարակմամբ արտահայտել է իր կարոտը հայրենիքի, հայրենի քաղաքի նկատմամբ։ Նա հրապարակել է իր լուսանկարը՝ գրելով․ Երբ ժամն էլ հերիք է, որ կարոտես Երևանը։

Սոնա Ռուբենյանի այս հրապարակումից հասկանալի ու պարզ է դառնում ոչ միայն այն, որ երգչուհին Հայաստանում չէ ու կարոտում է Երևանը, այլ նաև տեսնում ենք, թե ինչպիսի կտրուկ ոճային փոփոխություն է արել երգչուհին իր արտաքին տեսքի հետ կապված։

Սոնան բացել է մազերի գույնը՝ դառնալով շիկահեր։ Բացի այդ, նա կրում է ոճային ակնոցներ։ Ակնոցները և սանրվածքի փոփոխությունը երգչուհուն գրեթե անճանաչելի են դարձրել։ Երգչուհին չի գրել, թե ինչ նպատակով է մեկնել Մոսկվա։