Սոնա Ռուբենյանի ընտանիքում տոն է․ այս առիթով երգչուհու բացառիկ հրապարակումը


Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի գեղեցիկ ընտանիքում տոն է։ Բանն այն է, որ Սոնան և ամուսինը արդեն մեկ տարի է ինչ ամուսնացած են։

Երգչուհին օրը նշանավորել է համացանցային տիրույթում հարսանեկան գեղեցիկ լուսանկարներ հրապարակելով։ Լուսանկարները երգչուհին առաջին անգամ է հրապարակում․

մինչ այս նա զերծ էր մնում նման հրապարակումներից, քանի որ երգչուհին հարսանեկան զգեստի համար բավականին քննադատվեց։

Հարսանեկան արարողությունից մեկ տարի անց ընտանիքն արդեն համալրվել է։ Գեղեցիկ և օրինակելի ընտանիքում արդեն ապրում է փոքրիկ Մարին, ով մեծ երջանկություն է բերել նորաստեղծ ընտանիքին։

Սոնան դստեր լուսանկարներով արդեն կիսվել է, սակայն երգչուհին փոքրիկի դեմքը ցույց տալ դեռ չի ցանկանում։ Հարսանեկան լուսանկարները, որոնք հանրայնացրել է երգչուհին, հետևորդների կողմից մեծ ուշադրության են արժանացել։

Նրանք ջերմորեն շնորհավորել են երգչուհուն և հարատև սեր մաղթել։ Մենք նույնպես շնորհավորում ենք ընտանիքին և անափ երջակություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!