Սոնա Ռուբենյանը նշանադրվել է․ երգչուհին նշանադրության արարողությունից նոր լուսանկար է հրապարակել


Սոնա Ռուբենյանին և նրա երգարվեստը շատերն են գնահատում և սիրում նրան։

Սոնայի և Գարիկի համագործակցությունն  էլ ավելի սիրելի դարձրեց երգչուհուն։ Նրանք իրենց ստեղծագործություններում շեշտը դնում են հայկականության վրա, ինչն անչափ դուր է գալիս հանդիսատեսին։

Նրանց միակ նպատակը չմոռանալ և բարձր գնահատել հայկականը և այն մոռացության չտալ, այլ հին հայկականը, ազգայինը ձուլել նորին և աշխարհին ցույց տալ մերը, հպարտանալ ազգայինով և իհարկե ներկայանալ նորովի։ Վերջերս Սոնայի սիրելին նրա համար անակնկալ էր կազմակերպել և ամուսնության առաջարկություն արել։

Երգչուհու երկրպագուները հիացած էին Սոնայի ընկերոջ գեղեցիկ կազմակերպած առաջարկությամբ։ Իսկ այսօր արդեն երգչուհին մի լուսանկար հանրայնացրեց, որտեղ ինքը սիրելիի հետ է՝  նշանադրության  տորթի ֆոնին։

Երկրպագուների համար երգչուհու նշանադրությունն անակնկալ էր, քանի որ մինչ այժմ ոչ մի կերպ Սոնան չէր ակնարկել։ Երկրպագուները անհամբեր սպասում են նոր լուսանկարների և նշանադրության հետաքրքիր դրվագների։


Понравилась статья? Поделиться с друзьями: