Սոնա Եսայանը, ով պրոֆեսիոնալ պարուհի է և հումրիստ Գրիգի կինը, համացանցում բավական ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր պարային համարներ է ցույց տալիս, պատմում իր հանգստի և այլնի մասին և այդ ամենը համեմված հումորով։

Երեկ պարուհին իր հեհտևորդներին հայտնել է, որ իրեն փորձել է մեկ այլ ոլորտում ևս։ Ճիշտ է, իր մասնագիտությունից շատ չի հեռացել, սակայն միևնույն ժամանակ բարդ ոլորտ է և երկրպագուները դժվար թե սպասեին Սոնային տեսնել այդ ոլորտում։

Բանն այն է, որ պարուհին իրեն փորձել է երգարվեստում։ Նա Գոռ Հակոբյանի հետ աշխատում է նոր երգի վրա։

Սոնա Եսայանը համատեղ աշխատանքից մի փոքր հատված է տեղադրել, որպեսզի բավարարի հետևորսդների հետաքրքրությունը։

Տեսանյութում Սոնան ռեպ է կարդում և պարում։ Գոռ Հակոբյանը և Սոնան խոստացել են, որ շատ շուտով երգի ամբողջական տարբերակը կհանձնեն հանդիսատեսի դատին։ Տեսանյութը՝ կից։