Սյուզան Մարգարյանը և Սիրուշոն Երևանի փողոցներում․ Սիրուշոյի ոճային տեսքը հիացրել է շատերին


Սյուզան Մարգարյանը և Սիրուշոն մոր և դստեր իդեալական հարաբերությունների վառ օրինակ են։ Սյուզանը դստերը դեռ մանկուց ամենուրեք իր հետ տանում էր։

Եվ ի վերջո Սիրուշոն քայլեց մոր հետքերով։ Նրանք որպես երգչուհիներ սիրված են, ունեն իրենց յուրօրինակ ոճը, որով էլ զարդարում են ցանկացած միջոցառում։

Մոր և դուստր հարաբերություններից զատ, նրանք ասես լավագույն ընկերուհիներ լինեն, ովքեր միմյանցից գաղտնիքներ չունեն։

Սյուզան Մարգարյանը համացանցային իր օգտահաշվում կադրեր է հանրայնացրել, որտեղ երևում է, որ երգչուհին օրն անցկացրել է դստեր հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սիրուշոյի աշխատավայրում։

Այնուհետև մայր և դուստր իրենց ժամանակն անցկացրել են աշխատավայրից դուրս։ Շրջել են Երևանի փողոցներում, զրուցել և հետաքրքրական օր ունեցել։ Սյուզանը ողջ ընթացքում ձեռքին ուներ գեղեցիկ ծաղկեփունջ։

Օրվա ավարտին այդ դրվագներով երգչուհին կիսվել է հետևորդների հետ, ովքեր ջերմ խոսքեր են հղել նրանց և նշել,  որ կարոտել էին և վաղուց երկու հրաշալի երգչուհիներին միասին չէին տեսել։


Понравилась статья? Поделиться с друзьями: