Սմբուկով տաք աղցան, որ ձեր սեղանի անբաժան մասը կդառնա


Սննդաբանները խորհուրդ են տալիս սմբուկը սննդակարգում շատ կիրառել։ Այս բանջարեղենն ունի այնպիսի օգտակար հատկությունններ, որոնք այլ մթերքներում չեն գտնվի։ Սմբուկը շաքարային դիաբետի համար անչափ օգտակար է։

Նման հիվանդությամբ տառապող մարդիկ այս բանջարեղենը կարող են կիրառել միայն խորոված վիճակում։ Եվ այսպես, այսօր առաջարկում ենք սմբուկից տաք աղցան, որը ձեր ամառային սեղանի անբաժան ամասը կդառնա։

Անհրաժեշտ է՝

Սմբուկ — 2 հ․

Պղպեղ՝ բուլղարական —   1 հ․

Լոիկ՝ Չերրի տեսակի — 15 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Կանաչ սոխ, մաղադանոս — մի քանի ճյուղ

Օսլա՝ եգիպտացորենի — 3 ճ․գ․

Սոայի սոուս — 3 ճ․գ․

Աղ՝ ըստ ճաշակի

Պղպեղը կտրատել երկար զոլերի տեսքով, սմբուկը՝ ոչ մեծ քառակուսիներով և շաղախել օսլայում։ Առատ բուսայուղում տապակել նախ պղպեղները, ապա սմբուկը։

Սմբուկն անձեռոցիկի օգնությամբ յուղազերծել։ Տապակած պղպեղին և սմբուկին միացնել բոլոր բաղադրամասերը և միախառնել, որից հետո կարելի է մատուցել այս գեղեցիկ և անչափ համեղ տաք աղցանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: