Սմբուկն այս սոուսով ուղղակի անմահական է․ փորձեք և կհամոզվեք


Ամառային բանջարեղեններից սմբուկը, որն օժտված է անչափ շատ օգտակար հատկություններով, պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր ունի։

Ներկայացնում ենք դրանցից մեկը, որը յուրահատուկ է և համեղ է ստացվում։ 1 անգամ փորձելուց հետո կրկին ցանկություն կլինի պատրաստելու։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բաղադրամասերը հեշտ գտնվող են և քիչ։

Անհրաժեշտ է՝

Սմբուկ — 2 հ․

Օսլա — 3 ճ․գ․

Պղպեղ — 1 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Սոյայի սոուս — 4 ճ․գ․

Կանաչ սոխ, համեմ — 1 փոքր փունջ

Մեղր — 3 ճ․գ․

Բուսայուղ — 5 ճ․գ․

Քունջութ` ըստ ցանկության

Եվ այսպես, սմբուկը կեղևահանել, լվանալ և 15 ր թողնել աղաջրի մեջ, որից հետո ջրքամել և շաղախել օսլայի մեջ։ Տապակել բուսայուղում և դնել անձեռոցիկի վրա, ապա տեղափոխել մատուցվող տարայի մեջ։

Պատրաստեք սոուսը․ Բուլղարական պղպեղը կտրատել քառակուսիներով, միացնել մանրացված սոխը, համեմը և մնացած բոլոր բաղադրամասերը, միախառնել և լցնել տապակված սմբուկի խրթխրթան կտորների վրա։ Ահա և վերջ, վայելեք անմահական ուտեստը։


Понравилась статья? Поделиться с друзьями: