Սմբուկն այսպես պատրաստած սնկից և մսից համեղ է ստացվում


Սմբուկը համեղ և շատ օգտակար լինելուց բացի, նաև հագեցնող է։ Այս բանջարեղենից ուտեստներ պատրաստում են գրեթե բոլոր երկրներում։

Այն հազարավոր բաղադրատոմսեր ունի։ Եվ ահա ներկայացնում ենք դրանցից մեկը, որը կգերի ձեզ։ Այս բաղադրատոմսը պատկանում է մի գյոււղացի տիկնոջ, ով սիրով տրամադրել ու տարածել է այն։ Պատրաստեք և դուք ու կհամոզվեք՝ որքան համեղ ու հագեցնող կարող է այն լիել։

Անհրաժեշտ է՝

Սմբուկ — 2 հ․

Աղ

Բուսայուղ — 30 մլ

Թթվասեր — 250 մլ

Սև պղպեղ

Մանանեխ — 1 թ․գ․

Ալյուր — 1 ճ․գ․

Կաթ — 200 մլ

Սխտոր — 1 ատամիկ

Սմբուկը կտրատեք ինչպես պատկերված է կից լուսանկարում, աղ լցրեք և բուսայուղ, լավ խառնեք և տապակեք չկպչող, չոր թավայում՝ երկու կողմից։ Տապակված սմբուկները դրեք մի կողմ և թթվասերին միացրեք, աղ, պղպեղ, մանանխ, ալյուր, միախառնել, ապա հավելել կաթը և շարունակել խառնել։

Թավան, որտեղ տապակվել է սմբուկը, մաքրեք և տապակված սմբուկները տեղափոխեք այնտեղ, վրան ճզմեք սխտորը և վրան լցրեք թթվասերային սոուսը և 10 ր եփեք։ Վերջ կարելի է վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: