Ժամանակակից աշխարհում օրվա կարևորագույն գործերից մեկն էլ հեռախոսը մշտապես լիցքավորված պահելն է, եթե ոչ, ապա անպայմանորեն դուրս գալուց առաջ վերցնել լիցքավորման համար նախատեսված սարքը։

Բոլորը ձգտում են և սիրում են էկրանին տեսնել 100% գրառումը։ Սակայն մասնագետները պնդում են, որ հարյուր տոկոսով լիցքավորումը վնասում է հեռախոսին։ Այն վնասում է մարտկոցին։

Մարտկոցի աշխատանքը կսկսի խափանվել ոչ միայն մինչև վերջ լիցքավորվելուց, այլ նաև ամբողջությամբ լիցքաթափվելուց։ Այս մասին խոսել է Ռուսաստանի տեխնոլոգիաների առաջատար մասնագետ Բորիս Բոկարևը։ Նա նշել է, որ ժամանակակից հեռախոսները նախատեսված են 300-500 լիցքավորման ցիկլերի համար։

Ցիկլերի քանակը լրանալուն պես ոչ թե սմարթֆոնը կդադարի աշխատել, այլ հեռախոսի մարտկոցի աշխատանքը կսկսի դանդաղորեն վատթարանալ։

Մասնագետը նշել է, որ եթե օգտագործողը սմարթֆոնը ողջ գիշեր թողնում է լիցքավորման, ապա բնակարանում պետք է ունենա եռաֆազ էլեկտրական հաշվիչ։ Հետևեք խորհուրդնեիրին և պահպանեք հեռախոսի կյանքի հնարավորինս երկար։