«Սկսել եմ սիրել ընտանիք կազմելու գաղափարը․ գուցե նկարի սիրուն ընտանիքը պատահականություն չէր բոլորովին․․․»․ Լյուսի Հայրապետյանի հրապարակումը զարմացրել է հետևորդներին


Լյուսի Հայրապետյանը սոցհարթակում մեծ հայտնիություն ունի։ Նա հանրայնացնում է բավականին անկեղծ լուսանկարներ և պատմում հետևորդներին իր կյանքի մանրամասները։

Այսօր մոդելի հրապարակումը հաճելիորեն զարմացրել է նրա երկրպագուներին։ Նա հանրայնացրել է մայրամուտ պատկերող անզուգական մի լուսնկար, որտեղ լողափին ընտանիք է։ Նա լուսանկարին կից գրառման մեջ խոսել է ընտանիք կազմելու գաղափարը սիրելու մասին։

Հետևորդները նշել են, որ ճիշտ ժամանակն է ընտանիք կազմելու, ապա շատերն են հավելել, որ Լյուսին շատ լավ մայրիկ կարող է լինել։ Մոդելը մասնավորապես գրել է․ «Իմ աչքերում միշտ այս տեսարանն է․ օվկիանոսի կապույտ և խաղաղ երկինքը՝ հետդ խոսող․․․ Էլ չհարցնեք՝ ոնց եմ այսքան ուրախ և  կյանքով լի․․․

Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր երկնքին նայելը կարող են փոխել դիմացինին վատություն անելու հետ։ Ամեն անգամ դիմացինին վատը կամենալու, վատը ասելու, վատություն անելու ժամանակ հիշեք, որ դուք բաց թողեցիք ևս մեկ մայրամուտ՝ լռելու, արևածագ՝ ողջունելու, ակնթարթ՝ ապրելու, կյանք՝ վայելելու։

Հ.Գ. Սկսել եմ սիրել ընտանիք կազմելու գաղափարը․ չգիտեմ ինչից է… Գուցե նկարի սիրուն ընտանիքը պատահականություն չէր բոլորովին․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: