Մերի Մակարյանն արդեն մի քանի տարի է ինչ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա, ով մշտապես էկրաններին էր՝ ժամանցային նախագծերում, հեռուստասերիալներում, արդեն տևական շրջան է, ինչ էկրաններին չի երևում, սակայն երկրպագուները նրան չեն մոռացել և անչափ ուրախ կլինեն կրկին տեսնել էկրաններին։

Կյանքի այս փուլում դերասանուհին իրեն բացառապես նվիրել է ընտանիքին և զբաղում է դստեր դաստիարակությամբ։ Իսկ այժմ էլ սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։

Մերին գտնվում է հղիության վերջին փուլում։ Նա շարունակում է պահպանել սոցիալական ակտիվությունը և երկրպագուների հետ կապը սերտ պահապնում։

Դերասանուհին նրանց սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։ Այս անգամ Մերին տոնական հրապարակումներ է կատարել։ Նա այցելել է սկսեուրին և այնքան հավանել սկեսուրի զարդարած տոնածառը, որ որոշել է այն ցույց տալ հետևորդներին։

Դերասանուհու վերջին շրջանի հրապարակումները կգտնեք վարը ներկայացված տեսանյութում։