Սիրտս քոնն է, Հայասատա՛ն․․․ Նանուլը նոր, անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ վայելեք


Երգչուհի Նանուլը, ով իր դեռահասության տարիքում արդեն բավականաչափ ճանաչում ունի ու նաև անչափ սիրված է մանուկների շրջանում, շարունակում է իր ուկնդիրներին զարմացնել ու հիացնել։

Աղջնակը իր նոր երգի պրեմիերան է ներկայացրել։ Այն հայրենիքի մասին է և հայրենասիրական։ Նոր ստեծագործությունը կոչվում է Սիրտս քոնն է, Հայասատա՛ն։ Երաժշտությունը պատկանում է Վարդան Գալստյանին, իսկ խոսքերը պատկանում են Ռուբեն Մխիթարյանին։

Միասնական աշխատանքի արդյունքում ստացվել է մի հրաշք ստեղծագործություն։ Տեսահոլովակում ներկայացված է Հայաստանի գեղատեսիլ  բնությունը, որն ուղղակի հիացնում է։ Անձեռակերտ բնապատկերները դուդուկի հնչյունների ներքո աննկարագրելի գեղեցկություն են ստեղծել։

«Սարերը հովի նման քեզ գրկեմ, հայրնեիք իմ անգին, աննման, սեր երգեմ․․․ Իմ հազարամյա երկիր հայոց, իմ երազների կանգուն ամրոց, իմ եղբայրների սուրբ հայրենիք, ես սերունդն եմ քո գալիք։

Դե արի կանգնենք իրար կողքի, մենք մի սիրտ ունենք ու մի հոգի․․․», -հնչում են երգի բառերում։ Հրաշալի այս ստեղծագործությունն առաջարկում ենք վայելել ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: