«Սիրտս կրակով լցվավ․․․»․ Արամ MP3-ին երեխա է ունեցել․ երգիչը նորածին երեխայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել և հուզիչ գրառում կատարել


Րոպեներ առաջ Արամ MP3-ին անսպասելի և ուրախալի լուր հայտնեց։ Սիրված դերասանը, երգիչը, հումորիստը երեխա է ունեցել։

Այս ամիսների ընթացքում նա կնոջ հղիության մասին չի խոսել և ահա հրաշալի անակնկալ է մատուցել երկրպագուներին։ Արամ MP3-ին դուստր է ունեցել, ում անվանակոչել է Շողեր։ Շողերն Արամի երրորդ երեխան է։

Երկուսը որդիներն են և ահա որդիների շարքը լրացրեց նուրբ ու քնքուշ դուստրը։ Արամն անչափ գեղեցիկ տեսանյութ է հանրայնացրել, որին կից գրել է․ «Սիրտս կրակով լցվավ, Շողեր Ջան . . Շողեր Արամի Սարգսյան»։

Րոպեների ընթացքում տեսանյութը հազարավոր հավանումների է արժանացել, իսկ մեկնաբանությոնների հատվածում երգչի հարազատները, ընկերները, հետևորդները ողողել են շնորհավորանքներով, ջերմ ու բարի խոսքեր հղել և ցույց տվել իրենց անսահման մեծ ուրախությունն այդ առիթով։

Մենք նույնպես շնորհավորում ենք Արամին երրորդ անգամ հայր դառնալու կապակցությամբ և ցանկանում Շողերին անամպ ու խաղաղ մանկություն։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!