«Սիրտը». հուզիչ նկարի ոչ պակաս հուզիչ պատմությունը


Կերպարվեստն արվեստի ուրույն ճյուղ է։ Նկարչությամբ աշխարհի գույներն այլ են , իսկ նկարիչները՝ մի անսովոր հեքիաթային աշխարհի կրողներ։ Հասարակությունը  բարձր է գնահատում հայտնի նկարիչներին և նրանց կողմից ստեղծված գործերը։

Սակայն ոչ պակաս գնահատանքի ու մեծարման են արժանի ժամանակակից նկարիչները, որոնք ապագայում մեծ հռչակ ձեռք կբերեն, իսկ մենք կարող ենք հպարտանալ, որ անվանի նկարչի ժամանակակիցն ենք եղել։

Ցանկանում ենք ներկայացնել ժամանակակից նկարիչներից մեկին։ Նա Լոեն է, ով յուրահատուկ ստեղծագործական մոտեցում ունի։ Ներկայացնում ենք ժամանակակից ստեղծագործողի նկարներից մի քանիսը։ Ամենահայտնի նկարը սպիտակ զգեստով այն աղջկա կտավն է, որտեղ աղջկա սիրտը կրակի վերածված դուրս է թռչում։

Կտավն այդպես էլ կոչվում է՝ «Սիրտը»։  Հեղինակը պատմում է, որ կնոջ սիրտը պատկերել է այնպես, ինչպես որ այն կա՝ տաք ու ջերմացնող։ Այն կարող է այնքան ջերմանալ, որ երբեմն մոխրանում է հանուն սիրած մարդկանց, բայց սառույցի աննշան կտորը կարող է անմիջապես հանգցնել ու սառեցնել այն։

Մինչև անգամ վերջնականապես մարել։ Հեղինակը հավելում է, որ մեծագույն արարք է կնոջ սրտի հանդեպ պահպանել հոգատարություն և գիտակցել, որ այն սեփական ջանքերի շնորհիվ կարող է բոցկլտալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: