Սիրված և ճանաչված երգիչ, էստրադայի աստղը շտապ հոսպիտալացվել է


Կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է սպառանլիք մնալ երկրագնդի մարդկության համար։ Պատվաստումներն անգամ բարձր արդյունավետություն չեն կարողանում ապահովել, ինչ խոսք՝ քիչ, թե շատ պաշտպանում են։

Հիվանդությունն անողոքաբար թակում է բոլորի դուռը՝ մանուկ, թե տարեց․ մեկը մյուսի ետևից վարակով տեղափոխվում են հիվանդանոց նաև հանրային մի շարք դեմքեր։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են՝ համավարակով պայմանավորված հոսպիտալացվել է նաև Դիմա Բիլանը, ով ռուսական էստրադայի կարկառուն դեմքերից մեկն է և հայտնի նաև Հայաստանում։

Մեր երկրում երրգիչը նույնպես երկրպագուներ ունի։ Նա ունեցել է կոկորդի ցավ, ջերմություն։ Նրան անմիջապես հոսպիտալացրել են։ Արագ թեստավորման արդյունքում նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, սակայն ՊՇՌ թեստի արդյուքը դրական պատասխան է տվել։

Մասնագետները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության։ Համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ թոքաբորբ չկա, սակայն վիճակը ծանրացնում է նրան ուղեկցող հիվանդությունը։

Դիմա Բիլանի վիճակը բարդացրել է լարինգոտրախեիտը։ Բիլանի երկրպագուներն անհանգստացել են և տտարաբնույթ հարթակներում շուտափույթ առողջացում մաղթել սիրելի երգչին՝ այդ թվում և հայ օգտատերեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: