Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ


Սիրված դերասան Նարինե Ոսկանյանը, ով իր հանդիսատեսին ու հեռուստադիտողին մշտապես ուրախացնելու համար է երևացել էկրանից ու բեմից, այսօր ունի բոլորի օգնության կարիքը:

Մշտապես կենսախինդ ու հումորաշատ դերասանուհին ունի առողջական լուրջ ու մտահոգիչ խնդիրներ: Նա տեսաուղերձով դիմել է իր բոլոր երկրպագուներին:

Պատմել է, որ վերջերս բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ ունի սրտի հրատապ վիրահատության կարիք, որը բավականին թանկ արժե: Վիրահատության համար անհրաժեշտ գումար դերասանուհին չունի:

Նա խնդրում է իր երկրպագուներին հնարավորության ու ցանկության դեպքում օգնել իրեն՝ հնարավորություն տալով կրկին բեմ բարձրանալ, եթերում լինել և ուրախացնել մարդկանց:

Դերասանուհին իրեն վատ է զգում, նշում է, որ երբեք ոչ ոքին մինչ այս օգնության համար չի դիմել, բայց սա առանձնահատուկ դեպք է և ակնկալում է իրեն սիրողների աջակցությունը: Տեսաուղերձում երևում ենք այն հաշվեհամարները, որոնցով հնարավոր է օգնել դերասանուհուն: Կա նաև կոնտակտային տվյալ:

Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Опубликовано Yerevan.Online Среда, 12 августа 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!