Սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանի անասելի հուզիչ կատարումը «Մայրիկիս» ․տեսանյութ


Այս օրը հայերի համար հիշարժան ու նշանավոր է սիրելի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծնունդով: Ամեն տարի այս օրը տաղանդաշատ բանաստեղծուհուն սիրո և գնահատանքի արժանի խոսքեր են ուղղում գրական միջավայրում և այդ միջավայրից դուրս գտնվող շատ-շատերը:

Սիրված բանաստեղծուհու ծննդյան օրվա առիթով Արարատի մարզային գրադարանն առաջարկել է ճանաչված ու սիրելի դերասանուհի Հասմիկ Ասլանյանին՝ ասմունքել Սիլվա Կապուտիկյանի գեղեցիկ ստեղծագործություններից մեկը:

Դերասանուհի Հասմիկ Ասլանյանը, սիրով ընդառաջելով գրադարանի առաջարկին՝ ասմունքել է սիրելի բանաստեղծուհու «Մայրս» գեղեցիկ ու խորախորհուրդ ստեղծագործությունը: Այս ստեղծագործությունը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծական գոհարներից է:

Մորն արժևորող այս չքնաղ ստեղծագործությունը, ինչպես բանաստեղծուհու շատ այլ հաջողված գործեր, ծնվել է անձնական ապրումներից, արտահայտում է իրականության պատկերը՝ գեղարվեստական տարրերով ներհյուսված, և ունի կենսագրական անկեղծ ու անպաճույճ էլեմենտներ:

Հասմիկ Ասլանյանի կատարմամբ հնչող Սիլվա Կապուտիկյանի «Մայրիկիս» անչափ գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!