Սիրված երգչուհիներից Սիրուշոն տևական ժամանակ լուռ էր։ Վերջերս նա այդ լռությունը բացատրեց նրանով, որ վերջին ազգային իրադարձությունները նրան ստիպել էին պարփակվել կամ էլ ժամանակը երեխաների հետ անցկացնել (նկատի է ունեցել պատերազմը, կորուստենրը)։

Բայց երգչուհին կրկին հրապարակումեր է կատարում և ուրախացնում իր երկրպագուներին։ Օրերս նա ժամանակն անցկացրել էր մայրիկի հետ, ինչի մասին հանրայնացումների միջոցով պատմել էր հետևորդներին։

Իսկ այս անգամ նա ցույց է տվել, թե ինչպես են անցնում նախատոնական օրերն իր ընտանիքում։ Սիրուշոն ամուսնու և որդիների հետ զարդարել են տոնածառը։

Նրանց եղևնին շքեղ տեսք ունի և անչափ գեղեցիկ է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է այն զարդարում Լևոն Քոչարյանը, իսկ տղաները զվարթորեն օգնում են հայրիկին։

Իսկ արդեն զարդարված տոնածառը ցուցադրելիս Սիրուշոն այն նկարահանել է մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի եղևնու մասին երգի հնչյունների ներքո։ Եղևնու զարդաման ընթացքն ու զարդարված եղևնին կարող եք տեսնել վարը կցված տեսանյութում։