Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ՝ հուլիսի վեցին, 93 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը։

Դուդուկահարի մահվան հետ կապված բազմաթիվ հայտնիներ հայ լեգենդի հետ արխիվային լուսանկարներ հանրայնացրեցին և գրառումներում հայտնեցին իրենց ցավակցություններն ու խորը վիշտը։ Առանձնացրել ենք Սիրուշոյի հրապարակումը՝ նվիրված Ջիվան Գասպարյանին։

Երգչուհին մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հայտնի դուդուկահարի հետ սեղանի շուրջ նստած են և միասին ջերմ շփվում են։

Նրանց հետ է նաև երգիչ Արամեն։ Սիրուշոն կատարում է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգը, իսկ Արամեն ապահովում է «երաժշտական կողմը»։

Սիրուշոն Ջիվան Գասպարյան հետ աշխատանքային սերտ հարաբերություններ է ունեցել և քիչ չեն եղել դուդուկահարի կախարդական հնչյունների ներքո Սիրուշոյի կատարումները, որոնք գերել են հանդիսատեսին։

Հայտնի դուդուկահարի մահվան հետ կապված՝ ցավակցություններ են հղել նաև մի շարք պետական այրեր, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Սիրուշոյի հանրայնացրած տեսանյութը դուդուկահարի հետ կարող եք դիտել վարը։