Սիրուշոն իր անձի և իր ընտանիքի հանդեպ հետաքրքրությունն է՛լ ավելի մեծացրեց իր երրորդ հղիության լուրով։

Սիրված երգչուհին մեկը մյուսի ետևից ուշագրավ ու յուրօրնակ հրապարակումներ էր կատարում, որտեղ անչափ գեղեցիկ ձևով հայտնեց հղիության մասին լուրը, այնուհետև ապագա երեխայի սեռի պարզման վերաբերյալ լուրը։ Նրա երկրպագուները անչափ ջերմ արձագանքեցին լուրին։ Նման արձագանքից Սիրուշոն հուզվել էր։

Իսկ այս անգամ նա հայտնել է հանրությանը, թե հղիության որ ամսում է գտնվում։ Նախ նա գրառում կատարեց, որտեղ առաջարկեց հետևորդներին կռահել, թե հղիության որ ամում է, այնուհետև հանրայնացրեց մի հոլովակ, որտեղ ամբողջովին սև հագուստով է։

Հոլովակում երևում է, թե որքան գեղեցիկ է երգչուհու կազմվածքը անգամ հղի կարգավիճակում։ Հոլովակին կից Սիրուշոն գրել էր, որ գտնվում է հղիության 7-րդ ամսում։

Նշենք, որ հետևորդների մասը նախորդ գրառման մեկնաբանություններում նշել էր, որ Սիրուշոն, ամենայն հավանականությամբ, գտնվում է 5-6-րդ ամսավ մեջ։ Երգչուհին դուստր կունենա։ Կից ներկայացնում ենք երգչուհու հանրայնացրած հոլովակը։